6 décembre 2011
Žamakočyan Anna et al., « Issues of the Armenian Communities in Eastern Europe », HAL-SHS : histoire, ID : 10670/1.3z1amk
Արևելյան Եվրոպայի երկրներում հայերը հաստատվել են պատմական անցյալում։ Այսօր արևելաեվրոպական երկրների հայ համայնքներն ընդգրկում են ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից սփյուռքը։ Ավանդական սփյուռք ասելով հիմնականում նկատի ունենք Հայոց ցեղասպանության հետևանքով Արևելյան Եվրոպայի երկրներում հայտնված հայությանը։ Ժամանակակից սփյուռքը կազմում են հետխորհրդային շրջանում Հայաստանից գաղթած մեր հայրենակիցները։ Գիրքն անդրադառնում է Արևելյան Եվրոպայի երկրների հայերի ներկայացվածությանը և ակտիվությանը վիրտուալ սոցիալական ցանցերում, հայ համայնքների մտավոր ներուժին, ինչպես նաև նրանց տեղեկատվական և կազմակերպչական ռեսուրսներին։ Հետազոտությունը ներառում է Արևելյան Եվրոպայի երկրների մտավորական հայերի, հայ համայնքային կառույցների և ԶԼՄ-ի մասին պատմական և արդի տվյալներ։