3 avril 2024
info:eu-repo/semantics/OpenAccess
Arestakes Simavoryan, « The Municipal Elections of Turkey. The Beginning of Erdogan's Sunset », HAL SHS (Sciences de l’Homme et de la Société), ID : 10670/1.7f67a0...
Մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցան ՏԻՄ ընտրությունները։ Ինչպես և սպասվում էր, իշխող կուսակցության և ընդդիմության գլխավոր պայքարն ընթացավ Ստամբուլի, Անկարայի և Իզմիրի քաղաքապետների պաշտոնների համար, որտեղ այն ավարտվեց ընդդիմության հաղթանակով։ Թեև Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը դեռևս վերանայում է քվեարկության արդյունքները, այնուհանդերձ, այն էական ազդեցություն չի թողնի ընտրության վերջնարդյունքի վրա, ուստի կարելի է ասել, որ նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը կիրակի օրը ուժգին ապտակ ստացավ երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցության կողմից։ Վերջնական արդյունքներով «Հանրապետական ժողովրդական» կուսակցությունը (ՀԺԿ) հաղթեց Թուրքիայի շրջանների մեծ մասում։